Showing posts with label social networks. Show all posts
Showing posts with label social networks. Show all posts

February 20, 2012

Yandex-ը գործարկում է սոցիալական որոնման համակարգը

Ռուսական Яндекс ինտերնետ-ընկերությունն այսօր գործարկում է իր նոր որոնողական ֆունկցիան, որը թույլ կտա փնտրել օգտվողների հաշվեհամարներ (user accounts) սոցիալական ցանցերում, այս մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Օգտագործելով որոնողական համակարգի հատուկ հնարավորությունը, Яндекс-ի օգտվողները կարող են գտնել իրենց ընկերների, ծանոթների և անհրաժեշտ մարդկանց սոցիալական պրոֆիլները սոցիալական ցանցերում և բլոգային ռեսուրսներում: Փնտրելու համար ընդամենը անհրաժեշտ կլինի մարդու անունը և ազգանունը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է տալ առավել ընդլայնված որոնողական պայմաններ` տարիք, ծննդավայր, աշխատավայր, ուսումնավայր և այլն: