Google ընկերությունը համարյա մեկ տարի ընդմիջումից հետո` 2011թ. հունվարի 21-ին, այնուամենայնիվ որոշել է թարմացնել կայքերի PageRank տվյալները:
Հիշեցնենք, որ տարբեր աղբյուրների համաձայն, Google ընկերությունը
որոշել էր հեռացնել PageRank Checker գործիքը իր
Google Webmaster Tools հանգույցից:
PageRank թարմացումը խիստ հարաբերական է տեղի ունեցել. Այլևս առաջվա նման մեծ քանակությամբ կայքերի չեն տրվել PR ցուցանիշներ, իսկ այն կայքերը, որոնց PR ցուցանիշը բարձրացել է, ապա` փոքր քայլերով: Ինչպես ցույց է տվել այսօրվա իմ վերլուծությունը, այն կայքերը, որոնք ստեղծվել են վերջին 3-4 ամիսների ընթցքում և եթե ոնւյնիսկ ունեցել են բավականաչափ թարմացումներ, ապա PR ցուցանիշի փոփոխություն չեն ունեցել` մնալով զրոյական հորիզոնականի վրա: Բավականին շատ են կայքերը, որոնք ընդհանրապես չեն ունեցել PageRank փոփոխություն: