April 07, 2011

Google PR Update 2011

Google ընկերությունը համարյա մեկ տարի ընդմիջումից հետո` 2011թ. հունվարի 21-ին, այնուամենայնիվ որոշել է թարմացնել կայքերի PageRank տվյալները:


Հիշեցնենք, որ տարբեր աղբյուրների համաձայն, Google ընկերությունը որոշել էր հեռացնել PageRank Checker գործիքը իր Google Webmaster Tools հանգույցից:

PageRank թարմացումը խիստ հարաբերական է տեղի ունեցել. Այլևս առաջվա նման մեծ քանակությամբ կայքերի չեն տրվել PR ցուցանիշներ, իսկ այն կայքերը, որոնց PR ցուցանիշը բարձրացել է, ապա` փոքր քայլերով: Ինչպես ցույց է տվել այսօրվա իմ վերլուծությունը, այն կայքերը, որոնք ստեղծվել են վերջին 3-4 ամիսների ընթցքում և եթե ոնւյնիսկ ունեցել են բավականաչափ թարմացումներ, ապա PR ցուցանիշի փոփոխություն չեն ունեցել` մնալով զրոյական հորիզոնականի վրա: Բավականին շատ են կայքերը, որոնք ընդհանրապես չեն ունեցել PageRank փոփոխություն:



PageRank-ը վերակենդանանում է
Սա վկայում է այն մասին, որ Google-ն առաջվա պես մտադիր չէ բաշխել «վստահության թվեր», երբ համեմատաբար նորաստեղծ կայքերը, ինդեքսացվելով գուգլ որոնողական համակարգի կողմից, հերթական PR-թարմացման ժամանակ ստանում էին որոշակի PR ցուցանիշներ` հաճախ ունենալով նույնիսկ մեկ ամսվա պատմություն:

Միևնույն ժամանակ, Google-ն այս անգամ ցուցաբերել է «զգուշավորություն»` մեծմասամբ չավելացնելով և չպակասեցնելով նախկինում արդեն PR ցուցանիշներ ունեցող վեբ-կայքերի տվյալները և դրանով ևս ցույց տալով, որ հարկավոր է բավականաչափ աշխատել` համակարգի կողմից «ուշադրության արժանանալու» համար:

Եվ առհասարակ, վերջին 6 ամիսների խոսակցություններն ու վերլուծությունները, ինչպես նաև հունվարի 21-ի PR թարմացումը ցույց են տալիս, որ Google-ն այնուամենայնիվ այլևս մեծ նշանակություն չի տալիս PageRank-ին որոնողական համակարգերում որոնողական արդյունքների դասակարգման համար (search ranking on SERP):

Այս ամենն իր հերթին մեծ վերադասավորում է մտցնում համաշխարհային ցանցում, քանի որ նախկինում օպտիմիզատորների կողմից իրականացվող մասսայական link-exchange-ներն ու link building գործընթացներն այլևս այնքան էական չեն լինի Google որոնողական համակարգում կայքերի առաջխաղացման տեսանկյունից:

Ի հարկե, ինտերնետում հետադարձ հղումների գործոնը կմնա իր բարձրության վրա, սակայն ոչ` հետադարձ հղումներ ապահովող (դոնոր) կայքերի PageRank-ի տեսանկյյունից, այլ ելնելով համացանցում ընդհանուր վստահության գործոնից և հետադարձ հղումներում բանալի բառերի օգտագործումից:

Ամեն դեպքում, Google ընկերության հերթական PageRank թարմացումը, որին աշխարհում արդեն նույնիսկ չէին էլ սպասում, տեղի ունեցավ: Այժմ արդեն բոլոր կայքերի հեղինակները, վեբմաստերներն ու օպտիմիզատորները, որոշակի վերլուծություններից հետո, կարծում եմ կսկսեն նոր մոտեցումներ ցույց տալ համաշխարհային ոստայնում կայքերի առաջխաղացման և նոր որակյալ բովանդակության ստեղծման ուղղությամբ:

Վարդան Պապիկյան | iReport.am

5 comments:

  1. համարյա մեկ տարի ընդմիջումից հետո ? Օ_օ
    որտեղից էս ինֆոն ?

    ReplyDelete
  2. http://trends.am/2011/01/google-pagerank-2011/

    ReplyDelete
  3. Շնորհակալ եմ հղումը տրամադրելու համար:
    Ամեն դեպքում, նշեմ իմ կողմից ֆիքսված թարմացումների օրերը 2010 ին
    PageRank (PR) Update in the year 2010
    1 Updated on Dec 31 (part) 2010
    2 Updated on Oct 10rd 2010
    3 Updated on July 7rd 2010
    4 Updated on April 03rd 2010

    ReplyDelete
  4. Շատ ճիշտ ա, վերջին ափդեյթը եղել է ապրիլին 2010-ի, որից հետո արդեն վերջն էր դա համարվում, բայց ինչպես տեսնում ենք,PR-ը դեռ ապրելու է.. առանց դրա գուգլը գուգլ չի լինի ինչ-որ իմաստով :)

    ReplyDelete
  5. Այս ամենն վերադասավորում է մտցնում համաշխարհային ցանցում:

    ReplyDelete