April 07, 2011

Բլոգինգ. Հայաստան 2009

Հայկական համացանցն օրեցօր հարստանում է նոր բլոգերային ռեսուրսներով ու բլոգերներով: Ժամանակակցի ինտերնետային բազմաթիվ համակարգեր թույլ են տալիս մի քանի րոպեում գրանցել սեփական բլոգային կառույց երրորդային դոմեյնային անվանման վրա, որոնցից են` blgospot.com, livejournal.com, blog.ru, wordpress.com և այլն:


Ինչ է բլոգը և ինչ հնարավորություններ է այն տալիս ինտերնետ-օգտվողին
Բլոգ հասկացությունը հասարակության մեջ ներմուծվեց դեռ 2003-2004 թվականներին, երբ ինտերնետային գիգանտ-սերվիսները մեկը մյուսի հետևեից ստեղծեցին նմանատիպ ենթածառայություններ իրենց պորտալների վրա, այդ թվում` Yahoo.com, Mail.ru, Yandex.ru և այլ համակարգերը: Բլոգերների թիվը առաջին շրջանում աճում էր շատ դանդաղ, քանի որ այն միանշանակ չէր ընդունվում բոլորի կողմից և շատերը կարծում էին, որ դրանք ստեղծված են զուտ գրողների կամ լրագրողների համար: Անցել է մի քանի տարի և այսօր ցանկացած անձ ինչ-որ չափով զգում է բլոգի կարիքը` և բլոգավարման և ընթերցման առումով: Բլոգը ժամանակակից ցանցում դարձել է շփման ամենահարմար և ինտերակտիվ միջոցը:
Բլոգերային և միկրոբլոգերային մշակույթի ձևավորումով և առաջընթացով հետ մղվեցին ինտերնետային մեկ այլ մասսայական սոցիալական-կոնտակտային տարբերակները` ֆորումները, որոնք այսօր այնքան պահանջարկ չունեն և սիպված են մեծամասամբ գոյատևել:
Այսպես, բլոգերային ցանցն աշխարհում դարձել է յուրահատուկ սոցիալական-կոնտակտային և տեղեկատվական մեծ համակարգ: Գոյություն ունեն մեկը մյուսի հետ մրցակցող տարաբնույթ բլոգերային և միկրոբլոգային համակարգեր, սոցիալական և ինտերակտիվ բլոգային կայքեր, բլոգային հանգույցներ և կատալոգներ, որոնք միավորում են միևնույն կամ նմանատիպ բլոգերներին և միկրոբլոգերներին մեկ խմբավորման կամ համակարգի մեջ:
Բլոգը` որպես եկամտի աղբյուր:

Այսօր բլոգը կարող է ծառայել նաև որպես լրացուցիչ և ինչու չէ` հիմնական եկամտի աղբյուր: Բացի այն, որ բլոգերն իր նախասիրություններին համապատասխան կատարում է գրառումներ և ուղղակի հաճույք ստանում այդ ամենից, կարող է կատարել պատվերով գրառումներ, որոնք այսօր շատ արդյունավետ գործիք են հանդիսանում SEO տեսանկյունից (Search Engine Optimization): Բազմաթիվ բլոգերներ մեկի փոխարեն ղեկավարում են մի քանի բլոգներ կամ մի ամբողջ բլոգերային ցանց, որում կարող են ներառված լինել տարբեր ոճերի և տարբեր թեմատիկայի բլոգներ և մեգաբլոգներ, միկրոբլոգներ կամ ֆոտո-բլոգներ:

Հայաստանում ինտերնետի զարգացմանը զուգահեռ աճում է նաև պահանջարկը որակյալ բլոգերների, որոնք կարող են ապահովել նյութերով այլ մեգաբլոգային կամ տեղեկատվական կայքերին, որոնք կարող են որոշակի գումարի դիմաց տեղադրել նյութ իրենց բլոգում:
Ինչու բլոգ և ոչ սովորական վեբ-կայք:
Բլոգերների մեծամասնությունն իրեն չի համարում պրոֆեսոիոնալ բլոգեր, որն այսօր հստակ կարելի է նշել որպես մասնագիտություն: Պրոֆեսիոնալ բլոգերների առանձնահատկությունն այն է, որ նա կարող է որևէ պրոֆեսոինալ լրագրողից ավելի մեծ աշխատանք կատարել, տարբերությամբ, որ բլոգերն այդ ամենն անում է իր և ր շահերի համար:

Սովորական սիրողական բլոգերները, որոնք ինտերնետում մեծամասնություն են կազմում, վարում են բլոգը իրենց նախասիրությունների և մասնագիտացման համապատասխան թեմատիկայով, կամ ուղղակի տեղափոխվում են այդ ասպարեզ միայն ինքնահաստատման և սոցիալական ակտիվության համար: Քիչ չեն նաև կոմերցիոն նպատակներով բլոգերավարները, որոնք այս ցանցային գործիքի օգնությամբ առաջխաղացնում են սեփական այլ ինտերնետային կամ օֆ-լայն բիզնեսը:

Եվ այսպես, բլոգը կարող է ծառայել ամենատարբեր նպատակների համար, և նույնիսկ կարող է լինել առհասարակ` աննպատակ, սակայն բավականին հետաքրքիր ու կարդացվող:

Հայ բլոգերներ

Հայաստանում բլոգային մշակույթի զարգացումը այսօր կատարվում է շատ արագ, քանի որ մեր հասարակության մեջ այն դեռ թարմ է իսկ հետաքրքրությունը` բավականին մեծ, որը կշարունակվի դեռ երկար ժամանակ: Հայ բլոգերների և հայկական բլոգոսֆերայի շահերից ելնելով, iSOCIAL հայկական ինտերակտիվ-սոցիալական նախագիծը նախապատրաստում է հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը մոտ ապագայում:  

Հայ բլոգերների ակումբի տեեկատվական միջոցները կլինեն iReport.am, iSOCIAL.biz կայքերը, ինչպես նաև հայկական IT-ակումբը, որի հետ համատեղ կանցկացվեն բլոգերային սեմինարներ և հանդիպումներ Երևանում:

Վ. Պապիկյան | iReport.am

No comments:

Post a Comment