February 20, 2012

Yandex-ը գործարկում է սոցիալական որոնման համակարգը

Ռուսական Яндекс ինտերնետ-ընկերությունն այսօր գործարկում է իր նոր որոնողական ֆունկցիան, որը թույլ կտա փնտրել օգտվողների հաշվեհամարներ (user accounts) սոցիալական ցանցերում, այս մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Օգտագործելով որոնողական համակարգի հատուկ հնարավորությունը, Яндекс-ի օգտվողները կարող են գտնել իրենց ընկերների, ծանոթների և անհրաժեշտ մարդկանց սոցիալական պրոֆիլները սոցիալական ցանցերում և բլոգային ռեսուրսներում: Փնտրելու համար ընդամենը անհրաժեշտ կլինի մարդու անունը և ազգանունը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է տալ առավել ընդլայնված որոնողական պայմաններ` տարիք, ծննդավայր, աշխատավայր, ուսումնավայր և այլն:


Որոնողական համակարգերում բարձր դիրքեր գրավելու միջոցով Դուք կարող եք մեծացնել Ձեր ապրանքների և ծառայությունների վաճառքի ծավալները ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկաներում: Որոնողական առաջխաղացման ծառայություններ (SEO) հայկական կազմակերպությունների համար > www.seoarmenia.net [գովազդ]
Տվյալ պահին Yandex-ի կողմից ինդեքսացվել են ավելի քան 250 մլն հաշվեհամարներ տասնյակ հայտնի սոցիալական ռեսուրսներից, որոնց թվում են` Яконтакте, Одноклассники, Facebook, LiveJournal, LiveInternet, Twitter և այլն:
Янекс-ի սոցիալական որոնողական մեխանիզմը փնտրում է այն մարդկանց շարքում, որոնց անձնական պրոֆիլները բաց են, նշում է Lumata Group ընկերության միջազգային բիզնեսի զարգացման գործակալության տնօրեն Բորիս Շոյխետը: Օգտվողներն, ովքեր ցանկություն չունեն երևալու որոնողական համակարգերում, պետք է ինքնութրույն կարգավորեն իրենց հաշվեհամարների տվյալները սոցիալական ցանցերում և ռեսուրսներում: Սոցիալական որոնման սույն ծառայությունը թույլ կտա ցուցադրել նաև օգտվողների խորհուրդները (suggestions) և ակտիվությունը տարբեր բրենդների էջերում, ինչը կմեծացնի որոնման արժեքը բիզնեսի աչքերում: || Աղբյուրը` ArmeniaMobile.net

No comments:

Post a Comment